1992–1993 թվականներին ավարտել է ԵՊԲՀ-ի ինտերնատուրան և ստացել բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
1992-2000 թվականին ստացել է պետական լիցենզիա և աշխատել որպես բժիշկ-օրթոպեդ «Ժպիտ» կոոպերատիվ ստոմատոլոգիական կլինիկայում։
1997 թվականին Թորգոմ Դաշտոյանը հիմնադրել է «GDC» ստոմատոլոգիական կլինիկան (ներկայումս՝ Dashtoyan Medical Group), որտեղ մինչ օրս գործունեություն է ծավալում որպես գլխավոր բժիշկ, գործող բժիշկ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ՝ իրականացնելով բազմապրոֆիլ աշխատանք ստոմատոլոգիայի ոլորտում ընդունելով բազմաթիվ բուժառուների։
2007 թվականից դասավանդում է ԵՊԲՀ-ում՝ որպես դասախոս։ Նրա ուսումնամեթոդական և դասախոսական գործունեությունը կարևոր դեր է խաղում նոր սերնդի բժիշկների մասնագիտական ձևավորման և զարգացման գործում։
2010 թվականին Թորգոմ Դաշտոյանը պաշտպանել է իր գիտական թեզը՝ «Ատամների հեռացումից հետո անմիջական ներոսկրային իմպլանտացիայի մեթոդի արդյունավետության բարձրացումը» թեմայով, որի գիտական արդյունքները կարևոր դեր են ունեցել Հայաստանում իմպլանտոլոգիական պրակտիկայի զարգացումն ապահովելու գործում։
2015 թվականին Թորգոմ Դաշտոյանը համախոհների հետ համատեղ հիմնադրել է «Հայ ստոմատոլոգների միություն» հասարակական կազմակերպությունը, իսկ հետագայում ընտրվել է կազմակերպության նախագահ՝ իր գործունեությամբ նպաստելով Հայաստանի ստոմատոլոգիական ոլորտի զարգացմանը։
2026 թվականին նա կրկին միաձայն վերընտրվել է և ներկայումս շարունակում է կատարել Հայ ստոմատոլոգների միության նախագահի պարտականությունները։
Այսօր Թորգոմ Դաշտոյանը շարունակում է իր գործունեությունը որպես բժիշկ, գիտական գործիչ և բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ղեկավար՝ համատեղելով երեք հիմնարար արժեքներ՝ բարձրորակ մասնագիտական օգնություն, պատասխանատվություն և նվիրվածություն բուժառուի առողջությանը։
Քրիստինա Դաշտոյանը բարձր որակավորում ունեցող բժիշկ-ստոմատոլոգ է, որը մասնագիտանում է իմպլանտոլոգիայի,օրթոպեդիկ ստոմատոլոգիայի և պերիոդոնտոլոգիայի ոլորտներում՝ համադրելով ժամանակակից գիտելիքը, կլինիկական փորձը և շարունակական մասնագիտական զարգացումը։
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը (2012–2017 թթ.)՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել է ուսումը նույն համալսարանում՝ անցնելով օրդինատուրա ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգիայի ուղղությամբ (2017–2019 թթ.)։ 2019 թվականին ստացել է լրացուցիչ մասնագիտացում «Ատամնային իմպլանտոլոգիա» ուղղությամբ։
2018 թվականին Քրիստինա Դաշտոյանը անցել է մասնագիտական պրակտիկա Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական հետազոտական բժշկական համալսարանում (Մոսկվա, ՌԴ), որտեղ ձեռք է բերել կլինիկական փորձ բարդ դեպքերի կառավարման ոլորտում։
2019 թվականից նա գործունեություն է ծավալում «GDC» ստոմատոլոգիական կլինիկայում (ներկայումս՝ Dashtoyan Medical Group) որպես բժիշկ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ՝ իրականացնելով բազմապրոֆիլ բուժում և ընդունելով մեծ թվով բուժառուների։
2023 թվականից հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի հրավիրյալ դասախոս՝ մասնակցելով ապագա բժիշկների մասնագիտական պատրաստմանը։
2025 թվականին ստացել է լրացուցիչ մասնագիտացում «Պերիոդոնտոլոգիա» ուղղությամբ։
Քրիստինա Դաշտոյանը հանդիսանում է Հայ ստոմատոլոգների միության, Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի և Պերիոդոնտոլոգների Եվրոպական Ֆեդերացիայի(EFP) անդամ՝ ակտիվ ներգրավված լինելով մասնագիտական համայնքի գործունեությանը։
Վերջին տարիներին նա շարունակաբար մասնակցել է միջազգային և տեղական գիտագործնական սեմինարների ու դասընթացների՝ իմպլանտոլոգիայի, պերիոդոնտոլոգիայի, օրթոպեդիկ բուժման պլանավորման, միկրովիրաբուժության, 3D ախտորոշման և էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտներում (Երևան, Վիլնյուս,Հռոմ,Պրահա և այլ քաղաքներ)՝ մշտապես թարմացնելով իր գիտելիքն ու գործնական հմտությունները։
Այսօր Քրիստինա Դաշտոյանը Dashtoyan Medical Group-ում իր մասնագիտական գործունեությունը կառուցում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ գիտական մոտեցում, բուժառուի անվտանգություն և կանխատեսելի, երկարատև արդյունք, ինչը նրան դարձնում է վստահելի մասնագետ ինչպես բուժառուների, այնպես էլ մասնագիտական համայնքի համար։
Ավարտել է Արցախի պետական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, այնուհետև անցել է ինտերնատուրա։ Հետագա մասնագիտական խորացման նպատակով շարունակել է կրթությունը Երևանի պետական հետդիպլոմային ուսուցման ինստիտուտում (ԳԻԴՈՒՎ)՝ անցնելով կլինիկական օրդինատուրա թերապևտիկ ստոմատոլոգիայի ուղղությամբ։
Մասնագիտական գործունեության սկզբնական և կարևոր փուլում շուրջ 15 տարի աշխատել է Արցախի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ որպես բժիշկ-թերապևտ-էնդոդոնտիստ, որտեղ ձեռք է բերել լայնածավալ կլինիկական փորձ և բարդ դեպքերի կառավարման հմտություններ։
Այնուհետև գործունեություն է ծավալել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք առաջատար ստոմատոլոգիական կենտրոններում՝ Երևանում, Մոսկվայում և Կրասնոդարում (Dentex Dental Clinic, «Լիմոն» ստոմատոլոգիական կլինիկա, Implant Clinic, Implant Dentistry, White Aurora և այլք)՝ իրականացնելով թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբողջական սպեկտրը։
Իր պրակտիկան ներառում է՝
• բարդ էնդոդոնտիկ բուժումներ
• արմատախողովակային բուժում միկրոսկոպի կիրառմամբ
• գեղագիտական (արվեստային) վերականգնումներ
• մասնագիտական հիգիենա և կանխարգելիչ խնամք
• ատամների պահպանողական բուժում
Միկրոսկոպային ստոմատոլոգիայի կիրառումը թույլ է տալիս ապահովել առավելագույն տեսանելիություն և ճշգրտություն, նվազագույն ինվազիվ միջամտություն և առողջ հյուսվածքների պահպանում, ինչը հանդիսանում է նրա աշխատանքի կարևորագույն սկզբունքներից մեկը։
Ներկայումս Նարինե Մինասյանը գործունեություն է ծավալում Dashtoyan Medical Group-ում, որտեղ յուրաքանչյուր բուժառուի համար մշակում է անհատական բուժման պլան՝ ապահովելով անվտանգ, արդյունավետ և կայուն բուժական արդյունքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
2008–2013 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում (բակալավրիատ), իսկ 2013–2015 թվականներին շարունակել է ուսումը նույն համալսարանի մագիստրատուրայում՝ ստանալով բժշկի որակավորում։
2015–2017 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա մաշկաբանության և վեներոլոգիայի մասնագիտությամբ՝ ձեռք բերելով բժիշկ-մաշկավեներաբանի մասնագիտական պատրաստվածություն։
2021 թվականին Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (Российский университет дружбы народов, РУДН) անցել է մասնագիտական վերամասնագիտացում բժշկական կոսմետոլոգիայի ուղղությամբ՝ ստանալով բժիշկ-կոսմետոլոգի որակավորում։
Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Հայաստանի և արտերկրի մի շարք բժշկական հաստատություններում՝ որպես բժիշկ-մաշկաբան և թերապևտ։ Գործունեություն է ծավալել «Մեդլայն» և «Վեդի» բժշկական կենտրոններում, ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես զորամասի բուժկետի բժիշկ-մասնագետ, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի շրջանում աշխատել է որպես հերթապահ բժիշկ-թերապևտ տարբեր կլինիկական կենտրոններում։
Արտերկրում գործունեություն է իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում («Olivia Clinic») և Հայաստանում («Medines» ԲԿ)՝ որպես բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգ։
Ներկայումս Տիգրան Մկրտչյանը աշխատում է Dashtoyan Medical Group-ում՝ իրականացնելով մաշկաբանական խորհրդատվություն և բուժում, ինչպես նաև ժամանակակից բժշկական կոսմետոլոգիական միջամտություններ՝ յուրաքանչյուր բուժառուի համար մշակելով անհատական բուժման ծրագիր։ Նա նաև հանդիսանում է Հայաստանում InMode ապարատային տեխնոլոգիաների կիրառման առաջատար մասնագետներից՝ իրականացնելով բարձր արդյունավետությամբ էսթետիկ և վերականգնողական միջամտություններ։
Իր աշխատանքում նա առաջնահերթ կարևորում է ճշգրիտ ախտորոշումը, անվտանգ և հիմնավորված բուժական որոշումները, մաշկի առողջության պահպանումը և բնական, երկարաժամկետ արդյունքի ապահովումը։
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժշկի որակավորում, այնուհետև անցել է ռադիոլոգիայի կլինիկական օրդինատուրա՝ մասնագիտանալով ախտորոշիչ պատկերային հետազոտությունների ոլորտում։
Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններում՝ իրականացնելով ռենտգենաբանական, ուլտրաձայնային, համակարգչային տոմոգրաֆիկ (CT) և մագնիսառեզոնանսային (MRI) հետազոտություններ։ Մասնագիտացած է հենաշարժողական համակարգի պատկերային ախտորոշման և ժամանակակից բարձր ճշգրտության մեթոդների կիրառման մեջ։ Կատարում է նաև ուլտրաձայնային հսկողությամբ բարակասեղային ասպիրացիոն միջամտություններ՝ ախտորոշիչ նպատակով։
Պարբերաբար մասնակցում է միջազգային և տեղական գիտաժողովների ու մասնագիտական վերապատրաստումների՝ շարունակաբար կատարելագործելով իր գիտելիքները և աշխատելով միջազգային չափանիշներին համապատասխան։
Ներկայումս Ալլա Ղազարյանը գործունեություն է ծավալում Dashtoyan Medical Group-ում՝ ապահովելով ճշգրիտ, արագ և պատասխանատու ախտորոշում՝ սերտ համագործակցելով տարբեր մասնագիտությունների բժիշկների հետ՝ բուժման արդյունավետ պլանավորման և բարձր արդյունքների ապահովման համար։ Իր աշխատանքում նա առաջնահերթ կարևորում է մասնագիտական պատասխանատվությունը, բարձր որակը և յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ անհատական ու հոգատար մոտեցումը։
Իր աշխատանքում նա համադրում է գիտական մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաները և անհատական բուժման պլանավորումը՝ յուրաքանչյուր բուժառուի համար ապահովելով կանխատեսելի և երկարատև արդյունք։
Ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը (2012–2017 թթ.), այնուհետև ուսումը շարունակել է նույն համալսարանի օրթոդոնտիայի և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնում։ 2017–2021 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա Երկրորդ համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ մասնագիտանալով օրթոդոնտիայի ոլորտում։
Մասնագիտական շարունակական զարգացման նպատակով Անուշ Գրիգորյանը մշտապես մասնակցում է միջազգային և տեղական դասընթացների, հեղինակային կուրսերի և վեբինարների, այդ թվում՝ «Perfection in Endodontics» (Dr. Julian Webber), «Unity of Technology and Nature for Flawless Direct Restoration» (Dr. Al. Kozhemiak), «Multidisciplinary Approach in Dentistry», «Digital Solutions for Complex Prosthetic Rehabilitation with Orthodontic Aligners» (Dr. Al. Ryakhonovski), «Harmony of Aesthetics and Function for Complex Rehabilitation» (Dr. Hr. Ter-Poghosyan), «Lower Jaw Reposition Protocols» (Dr. Nazzareno Basseti)։
Այս մասնագիտական ծրագրերը նրան հնարավորություն են տվել խորացնել գիտելիքները թվային օրթոդոնտիայի, էլայներային բուժման, համալիր վերականգնողական մոտեցումների և ծնոտների դիրքային շտկման ժամանակակից մեթոդների ոլորտներում։
Ներկայումս Անուշ Գրիգորյանը աշխատում է Dashtoyan Medical Group-ում որպես օրթոդոնտ՝ իրականացնելով բրեկետային բուժում, էլայներային ուղղում (թափանցիկ շերտերով), կծվածքի շտկում, շարժական սարքերով բուժում աճման տարիքում գտնվող երեխաների համար, ինչպես նաև հոդային բուժում և երեխաների ու մեծահասակների օրթոդոնտիկ բուժում։ Նրա մասնագիտական գործունեության հիմքում ընկած են անհատական բուժման պլանավորումը, ֆունկցիայի և էսթետիկայի ներդաշնակ համադրությունը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և կայուն, կանխատեսելի արդյունքների ապահովումը։
Անուշ Գրիգորյանի համար օրթոդոնտիան միայն ատամների ուղղում չէ, այլ ներդրում բուժառուի ինքնավստահության բարձրացման, առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման գործում։
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։ 2017–2019 թվականներին մասնագիտացել է մանկական ստոմատոլոգիայի ոլորտում՝ ձեռք բերելով խորացված գիտելիքներ երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանման, կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդների վերաբերյալ։
2025 թվականից մինչ օրս Սուսաննա Գևորգյանը շարունակում է ուսումը Երևանի պետական բժշկական համալսարանում՝ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ՝ նպատակ ունենալով խորացնել իր գիտելիքները առողջապահական համակարգի կառավարման և կազմակերպման ոլորտում։
Նա մշտապես մասնակցում է տեղական և միջազգային գիտագործնական սեմինարների և կոնգրեսների՝ հետևելով մանկական ստոմատոլոգիայի վերջին զարգացումներին և նորարարական մոտեցումներին, այդ թվում՝
2022 թվականից Սուսաննա Գևորգյանը դասախոսում է «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում՝ իր գիտելիքն ու փորձը փոխանցելով ապագա մասնագետներին։
Ներկայումս նա աշխատում է Dashtoyan Medical Group-ում որպես մանկական ստոմատոլոգ՝ ապահովելով յուրաքանչյուր փոքրիկ բուժառուի համար անհատական մոտեցում, ցավազուրկ միջամտություններ և վստահելի բժշկական փորձ։
Dashtoyan Medical Group-ը հանդիսանում է Ձեր առողջության հուսալի գործընկերը՝ առաջարկելով բժշկական ծառայությունների լայն շրջանակ։ Մեր մասնագետների թիմը հավատարիմ է բուժառուների բարեկեցությանը՝ ապա
Dashtoyan Medical Group-ը հանդիսանում է Ձեր առողջության հուսալի գործընկերը՝ առաջարկելով բժշկական ծառայությունների լայն շրջանակ։ Մեր մասնագետների թիմը հավատարիմ է բուժառուների բարեկեցությանը՝ ապա
Dashtoyan Medical Group-ը հանդիսանում է Ձեր առողջության հուսալի գործընկերը՝ առաջարկելով բժշկական ծառայությունների լայն շրջանակ։ Մեր մասնագետների թիմը հավատարիմ է բուժառուների բարեկեցությանը՝ ապա