Ուսումնական Կենտրոն
Dashtoyan Training Center-ը ստեղծվել է այն համոզմամբ, որ բժշկության մեջ մասնագիտական աճը չի կարող կանգ առնել։ Ժամանակակից բժիշկները պետք է մշտապես զարգանան, խորացնեն իրենց գիտելիքները, տիրապետեն նոր մեթոդների և կարողանան դրանք կիրառել անվտանգ, վստահ և արդյունավետ կերպով իրական կլինիկական պրակտիկայում։
