Պերիոդոնտոլոգիա

Dashtoyan Dental Clinic-ում պերիոդոնտոլոգիական բուժումը հիմնված է ժամանակակից ախտորոշման, եվրոպական տեխնոլոգիաների և անհատական մոտեցման վրա։
Մեր նպատակն է կանխել, բուժել և վերահսկել լնդերի ու շրջակա հյուսվածքների բորբոքումները՝ վերականգնելով առողջությունը և կանխելով ատամների կորստի վտանգը։

Ամրագրեք այցելություն
Պերիոդոնտոլոգիա

Մեր պերիոդոնտոլոգիական ծառայությունները

1․ Ատամների պրոֆեսիոնալ հիգիենա

Բուժման առաջին և ամենակարևոր փուլը՝ ապահովում է լնդերի առողջության վերականգնումը և բորբոքման նվազեցումը։
Իրականացվում է՝
Ուլտրաձայնային սկեյլերներով՝ ատամնաքարի և նստվածքների հեռացում
Kavo Prophyflex սարքով AirFlow մաքրում, որը վերացնում է ատամնափառը, մուգ գույնը և ապահովում է հարթ, մաքուր մակերեսներ։

Այս փուլը կանխում է լնդերի բորբոքումը և ստեղծում է առողջ հիմք հետագա բուժումների համար։

2․ Կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական) պարոդոնտալ բուժում՝ Vector Paro Pro (DÜRR DENTAL) և Prophyflex Perio (KaVo) սարքերի միջոցով

Vector Paro Pro սարքով բուժումը համարվում է աշխարհում ամենաանվտանգ և արդյունավետ մեթոդներից մեկը՝ լնդագրպանիկների ներսում բորբոքումը բուժելու համար։
Առավելություններ՝
• անցավ բուժում
• նվազագույն տրավմա
• արմատային մակերեսների խորը փայլեցում
• բորբոքման և արյունահոսության զգալի նվազում

Այս մեթոդը ցուցված է լնդերի բորբոքման վաղ և միջին աստիճանների դեպքում։

 

3․ Լնդագրպանիկների փակ կյուրետաժ

Կատարվում է այն դեպքում, երբ բորբոքումը գտնվում է լնդագրպանների ներսում, սակայն վիրահատության կարիք չկա։
• հեռացվում են ստորլնդային ատամնաքարերը, բորբոքային հյուսվածքները և բակտերիալ նստվածքները
• լնդագրպանները փոքրանում են
• բորբոքումը նվազում է, լնդերը դառնում են առողջ և ամուր

 

4․ Լնդագրպանիկների բաց կյուրետաժ (վիրաբուժական)

Օգտագործվում է այն դեպքերում, երբ  լնդագրպանների խորությունը մեծ է և փակ կյուրետաժը բավարար արդյունավետություն չունի։
Վիրաբուժական եղանակով բացվում է լնդի բորբոքված հատվածը, իրականացվում է խորը մաքրում և արմատների մակերեսների մշակում:
Ապահովում է՝
• բորբոքման լիարժեք հեռացում
• լնդագրպանների զգալի նվազում
• շրջակա հյուսվածքների առողջացում

 

5․ Լնդերի ռեցեսիաների բուժում (լաթային վիրահատություններ)

Ռեցեսիաները՝ լնդերի իջեցումը, կարող են առաջացնել՝
• ատամների զգայունություն
• էսթետիկ անհանգստություն
• արմատային մակերեսների բացում

Մեր կլինիկայում այս խնդիրը լուծվում է լաթային վիրաբուժական մեթոդներով՝
• արմատային մակերեսների ծածկում
• հյուսվածքների հաստության վերականգնում
• զգայունության իջեցում
• ժպիտի էսթետիկ տեսքի բարելավում

Արդյունքում լնդերը դառնում են պաշտպանված, առողջ և համաչափ։


 

Ինչու ընտրել Dashtoyan Dental Clinic-ը՝ պերիոդոնտոլոգիական  բուժման համար

✔ Եվրոպական առաջատար տեխնոլոգիաներ — KaVo AirFlow, Vector Paro Pro (Dürr Dental), Prophyflex perio (Kavo)

✔ Բարձր ճշգրտությամբ ախտորոշում (CBCT — ըստ ցուցումների)

✔Ատամի կլինիկական պսակի երկարացում՝ պսակ–արմատ հարաբերակցության ապահովմամբ
✔ Անհատական պլանավորում՝ բորբոքման աստիճանի և հյուսվածքների վիճակի հիման վրա
✔ Թերապևտիկ և վիրաբուժական բուժումների ամբողջական շարք
✔ Լնդերի պահպանման և ատամների երկարաժամկետ առողջության ապահովում
✔ 28+ տարվա փորձ և բազմամյա պրակտիկա տարբեր բարդության դեպքերում

✔ Բուժումն իրականացվում է սերտիֆիկացված բժիշկ–պարօդոնտոլոգի կողմից։

 

 

Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա

Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։