Բժշկական տուրիզմ

Dashtoyan Medical Group-ը առաջարկում է բժշկական տուրիզմի համալիր ծառայություններ՝ ներառելով բարձրակարգ բժշկական օգնություն, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներ և բուժառուի հարմարավետ ու կազմակերպված ուղևորություն մեկ ամբողջական փաթեթում։

Ամրագրեք այցելություն
Բժշկական տուրիզմ

 Մենք ապահովում ենք արտերկրից ժամանող յուրաքանչյուր բուժառուի բուժման գործընթացի լիարժեք կազմակերպումը՝ այցի պլանավորումից մինչև բուժման ավարտն ու վերադարձը՝ երաշխավորելով անվտանգություն, հարմարավետություն և կանխատեսելի արդյունք։

 

Մենք կազմակերպում ենք՝

▪ նախնական առցանց խորհրդատվություն և անհատական բուժման պլանավորում
▪ այցի օրերի և միջամտությունների հստակ ժամանակացույցի կազմում
▪ օդանավակայանում դիմավորում և տեղափոխում
▪ կեցության կազմակերպում և լոգիստիկ աջակցություն
▪ կլինիկական ամբողջական սպասարկում
▪ հետվիրահատական հսկողություն և շարունակական աջակցություն մինչև բուժման ավարտը

Բժշկական ուղղություններ

Dashtoyan Medical Group-ում հասանելի են հետևյալ ծառայությունները՝

Dashtoyan Medical Center

Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն

▪ Ռինոպլաստիկա
▪ Մամոպլաստիկա
▪ Լիպոսակցիա
▪ Աբդոմինոպլաստիկա
▪ Բլեֆարոպլաստիկա և այլն։

Բժշկական կոսմետոլոգիա

Ներարկումային կոսմետոլոգիա

▪ Մեզոթերապիա
▪ Բիոռեվիտալիզացիա
▪ PRP / պլազմոթերապիա
▪ Բոտուլինոթերապիա (Botox)
▪ Կոնտուրային պլաստիկա (ֆիլլերներ)
▪ Կոլլագենոթերապիա և այլն։

Ապարատային կոսմետոլոգիա

▪ Morpheus8 Burst (24 pin) — դեմք, պարանոց, դեկոլտե
Morpheus8 Deep Burst (40 pin) — մարմնի հատվածներ
Ignite Quantum RF
BodyTite / FaceTite
DEKA լազերային համակարգեր (Lilac, Viridis, Erise)

Ախտորոշիչ ծառայություններ

Ուլտրաձայնային հետազոտությունների պերիոդոնտոլոգիա
Ռենտգեն հետազոտություն (KT, 3D, 2D )

Dashtoyan Dental Clinic

Ժամանակակից ստոմատոլոգիա
(
ներառյալ՝ ընդհանուր անզգայացում և սեդացիա)
Մանկական ստոմատոլոգիա
(
ընդհանուր անզգայացում և սեդացիա)
Օրթոդոնտիա
Պերիոդոնտոլոգիա
Իմպլանտացիա
Վինիրներ
Ներդիրներ
Պսակներ
Միկրոսկոպային էնդոդոնտիա
▪ Ատամների պրոթեզավորում 

Մեր կենտրոնում կիրառվում են ժամանակակից սարքավորումներ, միջազգային պրոտոկոլներ և փորձառու մասնագետների թիմային աշխատանք, ինչը թույլ է տալիս ապահովել բարձր որակ՝ մատչելի և արդարացված գին–որակ հարաբերակցությամբ։

Մենք հոգ ենք տանում ոչ միայն բուժման արդյունավետության, այլ նաև բուժառուի հարմարավետության, վստահության և հանգիստ վերականգնման մասին։

Dashtoyan Medical Group — վստահելի բժշկական ծառայություններ նաև միջազգային մակարդակում։