Անհատական աբաթմենտ

Անհատական աբաթմենտը իմպլանտին միացվող օրթոպեդիկ կառուցվածքի կարևոր բաղադրիչ է, որը նախագծվում և պատրաստվում է տվյալ բուժառուի ատամնաշարի և լնդային հյուսվածքների անատոմիական առանձնահատկություններին համապատասխան։

Ամրագրեք այցելություն
Անհատական աբաթմենտ

Այն ապահովում է պսակի ճշգրիտ նստեցում, կայուն ֆիքսացիա և լնդերի բնական կոնտուր՝ ձևավորելով էսթետիկ և ֆունկցիոնալ լիարժեք արդյունք։

Dashtoyan Dental Clinic-ում աբաթմենտները պատրաստվում են գերմանական Amann Girrbach CAD/CAM թվային տեխնոլոգիաներով և կենսահամատեղելի բարձրորակ նյութերով, ինչը երաշխավորում է առավելագույն ճշգրտություն, ամրություն և երկարաժամկետ ծառայություն։


 

Առավելություններ՝
✔ անհատական անատոմիական համապատասխանություն
✔ բարձր էսթետիկա և բնական տեսք
✔ կայուն և հուսալի ֆիքսացիա
✔ երկարատև և կանխատեսելի արդյունք