✔ Ատամների հեռացում
Իսկապես ցանկացած ատամի հեռացում՝ ներառյալ բարդ, ռետենցված, անհարմար դիրքով կամ բորբոքված արմատով ատամները։
Բոլոր միջամտությունները կատարվում են ճիշտ պլանավորմամբ և տեխնիկայով։
✔ 3D համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում
Վիրահատությունից առաջ իրականացվում է Planmeca G7 ապարատով 3D հետազոտություն (CBCT) ապահովելով լիարժեք պատկերացում ատամի դիրքի, արմատների և շրջակա հյուսվածքների մասին։
Սա նվազեցնում է ռիսկերը և ապահովում է կանխատեսելի արդյունք։
✔ Վիրաբուժական միջամտություններ
• բարդ ատամների հեռացում
• ռետենցված իմաստության ատամների հեռացում
• արմատի ռեզեկցիա
• արմատի ապիկոտոմիա
• լնդագրպանիկների վիրաբուժական կիբետաժ
• ծնոտի ոսկրային աճեցումներ
•բաց և փակ սինուս լիֆտինգներ
•կլինիկական պսակի երկարացում
Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա
Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։
✔ Վիրահատություններ՝ բարձր ճշգրտության 3D պլանավորմամբ
✔ Անցավ և անվտանգ իրականացվող միջամտություններ
✔ Փորձառու վիրաբույժ-ստոմատոլոգներ
✔ Արագ ապաքինում և անհատական վերահսկում